ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Հայաստանի Պարապլաներային սպորտի Ֆեդերացիան ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում կազմակերպում է ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, Ապարանի շրջանի Թթուջուր գյուղի մոտ (տես maps.live.com քարտեզի վրա)։ Թռիչքները տեղի կունենան ժամը 11:00 – 16:00 ընթացքում։

Փառատոնի ընթացքում կարող եք տեսնել խմբակային, տանդեմ (երկու հոգանոց) և ակրո-թռիչքներ ...

Ցանկացողներին հնարավորություն կտրվի փորձել ղեկավարել պարապլանը գետնի վրա և զգալ, թե ինչ է նշանակում պարապլանով թռիչքը...

Կլինեն նաև երկու հոգանոց տանդեմ թռիչքներ. 5-10 մարդ այդ օրը կկարողանա փորձառու օդաչուի հետ միասին կատարել 10-15 րոպեանոց թռիչքներ (գրանցվել անհրաժեշտ է նախօրոք, քանի որ թռիչքների քանակը սահմանափակ է) (հեռ։ 093 20 70 95)։

Փառատոնին 4x4 մեքենաներով եկողները հնարավորություն կունենան մեքենաներով բարձրանալ սարի գագաթ և տեսնել թռիչքներն ավելի մոտիկից ... իսկ իրենց հետ սնունդ և խմիչք բերողները սոված չեն մնա օրվա ընթացում ։) Ապարան քաղաքի ավտոկայանի մոտից կլինեն նաև ավտոբուսներ (վճարովի), որոնք ցանկացողներին կբերեն փառատոնի վայր։

Եղանակի տեսությունը ամսի 19-ի համար կարող եք նայել հետևյալ եջում։

Here are some site Details for pilots, Photos, a Poster and a powerpoint Presentation for the event.

For more info

Call us: +374(093)207095
or e-mail to: info 'at' paragliding.am

Please try to come on a 4x4 vehicle, bring some food and drinks with you.